Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 405
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2020 թվականի N 405

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ԻՐ ԹՈՌԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին է դիմել, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փող. 155 հասցեի բնակչուհի Հայկանուշ Մարտունի Ղազարյանը,   իրեն թոռան՝ 23.03.2006թ. ծնված Արթուր Մխիթարի Ղազարյանի նկատմամբ հոգաբարձու նշանակելու խնդրանքով:
     ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ երեխաի մայրը՝ Լիանա Կարենի Ղազարյանը մահացել է 21 հունիսի 2020թ.-ին,   հայրը դեռևս  երեխայի երեք տարեկանից թողել է ընտանիքը հեռացել և մինչ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ /ըստ իրենց կողմից տրված հայտարարության/ և մոր մահից հետո առ այսօր երեխան բնակվում է իր հարազատ տատի ու պապի հետ միասին և  երեխաի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվում է իր հարազատ տատը ՝ Հայկանուշ Ղազարյանը : Նա չափահաս գործունակ է, հոգեպես և ֆիզիկապես առողջ է, շրջապատի ու հարևանների կողմից բնութագրվում է  բարոյական և անձնական հատկանիշներով դրական անձնավորություն :  
     Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները,  Հայկանուշ Ղազարյանի և 23.03.2006թ. ծնված երեխայի՝ Արթուր Ղազարյանի, կողմից տրված համաձայնությունները  ինչպես նաև  Դիլիջան համայնքի  խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33,34,35,36,37  հոդվածների, 38 հոդվածի 2-րդ կետի, Ընտանեկան օրենսգրքի 135 հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2 կետի պահանջներով՝

1.  Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 155  հասցեի բնակչուհի Հայկանուշ Մարտունի Ղազարյանին  նշանակել հոգաբարձու իր թոռան՝ Արթուր Մխիթարի Ղազարյանի նկատմամբ: 
2. Զգուշացնել հոգաբարձուին, որ նա  բնակության վայրը փոխելու դեպքում պարտավոր է տեղեկացնել խնամակալության և հոգաբարձության մարմնին:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner