Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 22
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2020 թվականի N 22

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ.ԳՈՇԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 74/4 ՀԱՍՑԵԻ 17580.5ՔՄ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒՆ (ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ) ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ տեղեկացնելով Գոշավանք վերածննդի նախագծի մասին և նախագծի շրջանակներում Գոշավանքին հարակից մոտ 3.0հա մակերեսով հողհատկացման խնդրանքով:
Կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում  կազմված  սխեմայի համաձայն` նշված հողամասի մակերեսի չափը կազմել է 17580.5քմ: Վերջինիս նպատակային նշանակությունը, ՀՀ կառավարության 29.12.2011թ.  N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, փոփոխվել է որպես հատուկ պահպանվող տարածքների հողերի, մասնավորապես՝ պատմական և մշակութային նշանակության: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցվել է /սեփականության վկայական՝ թիվ 13122019-11-0052/:
Համայնքի ավագանին 2019թ. դեկտեմբերի 27-ի թիվ 196-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ.Գոշի փողոցի թիվ 74/4 հասցեի 17580.5քմ հողամասը Գոշավանք վերածննդի նախագծի շրջանակներում, եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 17580.5քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63 հոդվածի, 64 հոդվածի 1.2-րդ կետի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով՝
 

1. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ.Գոշի փողոցի թիվ 74/4 հասցեի 17580.5քմ հողամասը Գոշավանք վերածննդի նախագծի շրջանակներում, եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով, անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին):
2. Կնքել հողամասի օտարման պայմանագիր /նվիրատվության պայմանագրի կանոններով/, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner