Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 224
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 224

ՔԱՂ. ԳԱՐԵԳԻՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 258 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿՑԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 27032019-11-0025 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 258 հասցեի բնակելի տունը և 1291.6քմ հողամասը պատկանում է քաղ. Գարեգին Ռուդիկի Սանթրոսյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված տնամերձ հողամասում առկա ինքնակամ կառուցված բնակելի տան կցակառույցները և օժանդակ շինությունը /նկուղ, բաց պատշգամբ, աստիճան/ օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժղովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Կալինինի փողոցի թիվ 258 հասցեի բնակելի տանը և հողամասում առկա են ինքնակամ կառուցված կցակառույցներ/նկուղ, բաց պատշգամբ, աստիճան/՝ 71.28քմ ընդհանուր արտաքին մակերեսով: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է  121176 /հարյուր քսանմեկ հազար հարյուր յոթանասունվեց/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի, Հայաստանի  Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Քաղ. Գարեգին Ռուդիկի Սանթրոսյանի (ծնվ. 11.11.1978թ.) կողմից Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 258 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող բնակելի տան և 1291.6քմ հողամասում ինքնակամ կառուցված /նկուղ, բաց պատշգամբ, աստիճան/՝ 71.28քմ ընդհանուր արտաքին մակերեսով, ճանաչել օրինական /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Պարտավորեցնել քաղ. Գարեգին Սանթրոսյանին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 121176 /հարյուր քսանմեկ հազար հարյուր յոթանասունվեց/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner