Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վահե Ցոլակի Վարդապետյանը` Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 32 հասցեի, իր սեփականությունը հանդիսացող բնակելի կառուցապատման 803.0քմ հողամասի ճշտված սահմաններով հատակագիծը հաստատելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասի մակերեսը և սահմանները երբևէ փոփոխությունների չեն ենթարկվել, իսկ հողամասի հատակագծի ուրվագծային չափերը ենթակա են ուղղման /փոփոխման/, քանի որ վերջինս չի համապատասխանում հողամասի իրական սահմաններին: Այդ նպատակով, հողամասի սեփականատիրոջ միջոցներով իրականացվել է տարածքի սահմանների ճշգրիտ չափագրություն պետական որակավորում ունեցող անձի կողմից: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոց 1-ին նրբ. թիվ 32 հասցեի, քաղ. Վահե Ցոլակի Վարդապետյանին պատկանող բնակելի կառուցապատման 803.0քմ հողամասի ճշտված սահմաններով գլխավոր հատակագիծը /կցվում է հողամասի հատակագիծը/:
2. Պարտավորեցնել Վահե Վարդապետյանին.
1) Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` վերոգրյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: