Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 710
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2019 թվականի N 710

ՔԱՂ. ԳԵՎՈՐԳ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՁԵՂՆԱՀԱՐԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 2120988 վկայականի՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 11 հասցեի բնակելի տունը և սպասարկման 825.0քմ հողամասը պատկանում է քաղ. Գևորգ Յուրայի Թամրազյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված բնակելի տան ինքնակամ կառուցված ձեղնահարկը օրինականացնելու խնդրանքով:
    Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժղովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի՝ Թեղուտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 11 հասցեի բնակելի տանը ինքնակամ կառուցված է ձեղնահարկ՝ 157.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով, իսկ հողամասի փաստացի չափը կազմում է 823.1քմ: Հանձնաժողովը նշում է, որ հողամասի չափի փոփոխման հետ կապված սեփականատերը առարկություն չունի, նշված ինքնակամ շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 86878 /ութսունվեց հազար ութ հարյուր յոթանասունութ/ դրամ:
     Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի, Հայաստանի  Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Քաղ. Գևորգ Յուրայի Թամրազյանի կողմից Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 10-րդ փողոցի թիվ 11 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող բնակելի տան ինքնակամ կառուցված ձեղնահարկը՝ 157.96քմ ընդհանուր արտաքին մակերեսով , ճանաչել օրինական (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2. Պարտավորեցնել քաղ. Գևորգ Թամրազյանին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված շինության օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝  86878 /ութսունվեց հազար ութ հարյուր յոթանասունութ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է: 

2) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner