Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Հայկի Նիտալյանը՝ Դիլիջան քաղաքի Մ. Գորկի փողոցում գտնվող խանութին և 36.0քմ սպասարկման հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան քաղաքի Մ. Գորկի փողոցի 31.1քմ խանութին և սպասարկման 36.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Մ. Գորկի փողոց, թիվ 48/10:
2. Պարտավորեցնել քաղ. Արթուր Նիտալյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: