Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 650
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2019 թվականի N 650

ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 9 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ /ՄԻՆՉԵՎ 20%/ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂ.ԱՂՎԱՆ ՍԵՐԳԵՅԻ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2019թ. սեպտեմբերի 25-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջանի Օրջոնիկիձե փողոց 2-րդ նրբ. թիվ 9 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Աղվան Սերգեյի Ալիխանյանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ սեփականության իրավունքի վկայագրի, Օրջոնիկիձե փողոց 2-րդ նրբ. թիվ 9 հասցեի տնամերձ հողամասի մակերեսի օրինական չափը կազմում է 634.0քմ: Կատարված տեղազննման  և  չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի փաստացի մակերեսի չափը կազմում է 672.2քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող 38.2քմ հողամասի նկատմամբ ճանաչվում է քաղաքացի Աղվան Ալիխանյանի սեփականության իրավունքը (640.0քմ X մինչև 20%) /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Վերջինիս տվյալները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ մասի  պահանջներին:
Նշված 38.2քմ հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում, ըստ գործառնական նշանակության` բնակելի կառուցապատման, համաձայն Դիլիջան քաղաքի հաստատված գլխավոր հատակագծի:

Նշված տնամերձ հողամասում առկա օժանդակ շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով սեփականատերը ձեռք է բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի թիվ 867 որոշման 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց 2-րդ նրբ. թիվ 9 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող 38.2քմ հողամասի և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղ. Աղվան Սերգեյի Ալիխանյանի(ծնվ. 25.06.1968թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց 2-րդ նրբ. թիվ 9 հասցեի տնամերձ հողամասի մակերեսի ընդհանուր չափը կազմում է 672.2քմ:
2. Պարտավորեցնել Աղվան Ալիխանյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն գրանցելու  նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner