Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. հուլիսի 6-ի թիվ 220-Ա որոշմամբ 2020թ. օգոստոսի 6-ին աճուրդի էր ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 802.0քմ հողամաս /Լոտ-18(ՔՀ-20)/, Դիլիջան քաղաք, Տ. Պետրոսյան 1-ին նրբ. թիվ 27 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 2005000 դրամ մեկնարկային գնով:
Կայացած աճուրդում 2205500 դրամ առավելագույն գնով հաղթեց Իջևան քաղաքի Անկախության փողոց 23 շենք բն. 9 հասցեի բնակիչ Կարո Կարապետյանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվեց թիվ 5 արձանագրությունը:
Նշված հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հող, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի, 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 5 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի Տ. Պետրոսյան փողոց 1-ին նրբ. թիվ 27 հասցեի 802.0քմ մակերեսով հողամասը բնակելի տան կառուցման նպատակով օտարել Իջևան քաղաքի Անկախության փողոց 23 շենք բն. 9 հասցեի բնակիչ Կարո Կարապետյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Կարո Կարապետյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել աճուրդի սակարկությունների արդյունքում ձևավորված առավելագույն գինը, այն է` 2205500 /երկու միլիոն երկու հարյուր հինգ հազար հինգ հարյուր/ դրամ, ընդ որում աճուրդի անցկացման օրը մուծված 100250 /հարյուր հազար երկու հարյուր հիսուն/ դրամ նախավճարը ներառվում է հողի օտարման գնի մեջ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: