Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 545
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2020 թվականի N 545

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲ. ԹԻՎ 20 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն 2020թ. մայիսի 22-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 2-րդ նրբ. թիվ 20 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղ. Մհեր Արտակի Եսայանը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեի բնակելի տան և հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 2-րդ նրբ. թիվ 20 հասցեի տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 618.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասը ներկայումս բաղկացած է 2 գույքային միավորներից՝ 234.0քմ և 680.9քմ փաստացի մակերեսներով, ընդ որում՝ 234.0քմ հողամասը ընդհանուր համատեղ սեփականություն է:Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվում է 296.9քմ հողամաս, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով սեփականատերը ձեռք է բերում սեփականության իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված 296.9քմ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ և 48-րդ կետերի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1.     Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 2-րդ նրբ.թիվ 20 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող 296.9քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղ. Մհեր Արտակի Եսայանի (ծնված 14.11.1995թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 2-րդ նրբ. թիվ20 հասցեի տնամերձ հողամասը բաղկացած է երկու գույքային միավորներից՝ 234.0քմ և 680.9քմ մակերեսներով, ընդ որում՝ 234.0քմ հողամասը ընդհանուր համատեղ սեփականություն է:

2.    Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի 2-րդ նրբ. թիվ20 հասցեի տնամերձ հողամասի երկրորդ գույքային միավոր հանդիսացող 680.9քմ մակերեսով հողամասին տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, 2-րդ նրբ., թիվ 20/2, առաջին գույքային միավոր հանդիսացող 234.0քմ հողամասը և բնակելի տունը թողնել նախկին՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, 2-րդ նրբ., թիվ 20 հասցեով:

3.    Պարտավորեցնել քաղ. Մհեր Եսայանին.

1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:

2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner