Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 357
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2019 թվականի N 357

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 78 ՀԱՍՑԵԻ ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գարիկ Լյուդվիկի Թադևոսյանը` իր կողմից տիրապետվող Դիլիջան քաղաքի Գետափնյա 78 հասցեի բնակելի շենքին կից կառուցված բնակելի տան և վերջինիս սպասարկման հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա 78 հասցեի բնակելի շենքին հարակից տարածքում բնակելի տունը կառուցվել է դեռևս 1990-ական թվականներին, /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված բնակելի տան շինարարության թույլտվության, ինչպես նաև զբաղեցրած հողամասի հատկացման փաստաթղթղային հիմքերը պահպանված չեն, առկա է միայն քաղվածք Դիլիջանի քաղխորհրդի գործկոմի 1992թ.-ի դեկտեմբերի 30-ի նիստի թիվ 14 արձանագրությունից: Հանձնաժողովը նշում է, որ բնակելի տան տվյալները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը փաստացի զբաղեցնում է 114.0քմ հողամաս, որի նկատմամբ քաղ. Գարիկ Թադևոսյանը ձեռք է բերում սեփականության իրավունք Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Ելնելով  վերոգրյալից  և  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի պահանջներով`
 

1. Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի թիվ 78 շենքի հարակից տարածքում կառուցված բնակելի տան և 114.0քմ հողամասի նկատմամբ ճանաչել  քաղ. Գարիկ Լյուդվիկի Թադևոսյանի (ծնված 28.02.1961թ.) սեփականության իրավունքը:
2. Վերը նշված բնակելի տանը և 114.0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Գետափնյա փողոց, թիվ 78/7:
3. Պարտավորեցնել քաղ. Գարիկ Թադևոսյանին .
1) Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ  սեփականության  իրավունքը  պետականորեն  գրանցելու  նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշմաի համաձայն՝ կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:                  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner