Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 296
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2020 թվականի N 296

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵ ՓՈՂՈՑ ԹԻՎ 30 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

  Համաձայն 11.08.2011թ.-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջանի Օրջոնիկիձե փողոց թիվ 30 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղ. Լուսինե Յուրիկի Սաղաթելյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
  Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Օրջոնիկիձե փողոց թիվ 30 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 348.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 437.5քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող  հողամասի մակերեսը կազմում է մինչև 300.0քմ, որը բավարար է Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով տիրապետողի սեփականության իրավունքը ճանաչելու համար /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող  հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության   Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: 
    Նշված տնամերձ հողամասում առկա օժանդակ շինության և բնակելի տան ձևափոխությունների և կցակառուցումների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Լուսինե Յուրիկի Սաղաթելյանը ձեռք է բերում սեփականության իրավունք:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 

1.Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց թիվ 30 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասի և բնակելի տան կցակառուցումների նկատմամբ ճանաչել քաղ. Լուսինե Յուրիկի Սաղաթելյանի (ծնված 24.11.1969թ.) սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց թիվ 30 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 437.5քմ:
2. Պարտավորեցնել Լուսինե Սաղաթելյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները::
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner