Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

31 հուլիսի 2019 թվականի N 1

Դիլիջան Համայնքի 2020 թվականի բյուջետային գործընթաց

Հարգելի բնակիչներ.

Սկսվել է Դիլիջան համայնքի 2020 թվականի բյուջետային գործընթացը:

Ուստի հրավիրում ենք ձեզ մասնակցել Դիլիջան համայնքի 2020 թվականի բյուջետային գործընթացին՝  վերհանելու համայնքի հրատապ կարիքները, առաջնահերթ հիմնախնդիրները:

Համայնքապետարանի աշխատակազմն ակնկալում է համայնքի  բնակչության, քաղաքացիական  հասարակության   և  մասնավոր հատվածի սուբյեկտների, համայնքի ավագանու, համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերի վարչական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջետային գործընթացին, որի արդյունքում կկազմվի Դիլիջան համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծը:

Ձեր առաջարկությունները կարող եք ներկայացնել ՝

  • Գրավոր՝    ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, Դիլիջանի համայնքապետարան,
  • Էլեկտրոնային՝ dilijan1@yahoo.com,
  • Մեկնաբանությունների տեսքով՝  www.dilijancity.am   կայք-էջում  տվյալ նյութի տակ զետեղված մեկնաբանությունների  հատվածում,
  • Ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների հատվածում,
  • Ինչպես նաև «Դիլիջան» ամսաթերթի հատուկ նշված կտրոնների միջոցով:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ (մեկնաբանություններ)

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 57 ամիս առաջ
150 000 000 դր. գումարով կարելի է հետաքրքիր գաղափարներ կյանքի կոչել....
Պատասխանել
ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ ՀՀ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ՀՀ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 57 ամիս առաջ
Սիրով սպասում ենք Ձեր հետաքրքիր գաղափարներին, որպեսզի համատեղ քննարկենք և ընդգրկենք 2020թ. բյուջեում:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 57 ամիս առաջ
Հարգելի համայնքապետարան, մոտավորապես որքան կկազմի համայնքի 2020 թ. բյուջեն և, որ մասը (րքան գումար) կարող է հատկացվել բնակչության կողմից ներկայացված արդյունավետ ծրագրերը /գաղափարները/ կյանքի կոչելու համար:
Պատասխանել
ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆ ՀՀ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | ՀՀ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 57 ամիս առաջ
+ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆԻ պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում եմ, որ Դիլիջան համայնքի 2020թ. բյուջեի ֆոնդային մասը  կանխատեսվում է 150 մլն.դրամ, որն ամբողջովին ուղղվում է բնակչության կողմից ներկայացված ծրագրերի իրականացմանը:Բնակչության կողմից ներկայացված բոլոր գաղափարները, ծրագրերը կամփոփվեն, որից հետո կկազմակերպվի այդ ծրագրերի հանրային քննարկում և ըստ բնակչության կողմից առաջարկած առաջնահերթությունների կներառվի  համայնքի բյուջեում:
Պատասխանել
Անհայտ օգտատեր 57 ամիս առաջ
+ԳՈՀԱՐ ԴԱՎԹՅԱՆՇնորհակալության: Անհրաժեշտ է համայնքի բնակչությանը տեղեկացնել նման հնարավորության մասին: Գուցե տարածեք սոց ցանցերով և օգտագործեք բոլոր հնարավորությունները մարդկանց ակտիվ ներգրավվածությունն ապահովելու համար:
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner