Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 120
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 205
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 42/1 ՀԱՍՑԵԻ 134.2ՔՄ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 42/2 ՀԱՍՑԵԻ 57.6ՔՄ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արման Աղվանի Ղալիջյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 40 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող կիսակառույց բնակելի տան /ավարտվածության աստիճանը անավարտ/ սպասարկման 600.0քմ հողամասին կից գտնվող Անդրանիկի փողոցի թիվ 42/1 հասցեի 134.2քմ մակերեսով և Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 134.2քմ և 57.6քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 42/1 հասցեի 134.2քմ հողամասը և Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 166676 /հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր յոթանասունվեց/ դրամ և 71539 /յոթանասունմեկ հազար հինգ հարյուր երեսունինը/ դրամ արժեքներով օտարել քաղ. Արման Ղալիջյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
 

1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 42/1 հասցեի 134.2քմ հողամասը և Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 166676 /հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր յոթանասունվեց/ դրամ և 71539 /յոթանասունմեկ հազար հինգ հարյուր երեսունինը/ դրամ արժեքներով քաղ. Արման Ղալիջյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner