Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 219
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2019 թվականի N 219

ՆԱԽԿԻՆ <<ԳՅԱՆՋԵՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԹՈՔԱԽՏԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ>>-Ի 11-003-0468-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ՝ ՋՐԻ ՄՂՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԵՎ ԿԻՑ ԷԼ.ԵՆԹԱԿԱՅԱՆԻ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 15-ի թիվ 693-Ն որոշմամբ <<Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան>> փակ բաժնետիրական ընկերությանը տրվել է առողջարանի գույքը վաճառելու թույլտվություն: 2004թ. ապրիլի 23-ին կայացած գույքի վաճառքի մրցույթում հաղթող է ճանաչվել քաղ. Աղասի Միրզոյանը, որի հետ 27.04.2004թ. կնքվել է անշարժ և շարժական գույքի առուվաճառքի պայմանագիր: Պայմանագրի առարկա հանդիսացող անշարժ գույքը բաղկացած է եղել 16259.1քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություններից /սեփականության իրավունքով/ և 1.0 հա հողամասից /վարձակալության իրավունքով/: Նշված գույքի նկատմամբ քաղաքացու իրավունքը պետականորեն գրանցվել է, առկա է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աղասի Միրզոյանը /լիազոր անձ Արսեն Ղազարյան/` նշված անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքի պետական գրանցման ժամանակ գրանցումից դուրս մնացած շինության /ջրի մղման կայանի և կից էլ.ենթակայանի/ սպասարկման հողամասի հատկացման փաստաթղթային հիմքերը վերականգնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված շինությունը, ներառված է 2004թ. ապրիլի 23-ին կայացած <<Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան>> ՓԲԸ-ի գույքի մրցույթի 23.04.2004թ. N 18 <<Գործարքի վկայական>>-ի կից հիմնական միջոցների ցուցակում: Համաձայն <<Աուդիտ Սերվիս>> ընկերության կողմից կատարված <<Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան>> ՓԲԸ-ի հիմնական և շրջանառու միջոցների գույքի բնութագրի՝ նշված ջրի մղման կայանը գտնվում է առողջարանի ընդհանուր տարածքից դուրս:  Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն նշված շինության սպասարկման 11-003-0468-0002 ծածկագրով հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 191.4քմ:
Հանձնաժողովը նշում է, որ վերը նշված 191.4քմ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: Ըստ համայնքի կադաստրային քարտեզի` ընդգրկված է հատուկ պահպանվող տարածքների հողերի կազմում, որպես հանգստի համար նախատեսված հող:
Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ վերականգնել նշված շինության հողհատկացման փաստաթղթային հիմքերը 191.4քմ մակերեսով, քաղ. Աղասի Միրզոյանի վարձակալության իրավունքով /ՀՀ հողային օրենսգրքի 118 հոդվածի 4-րդ մասի համաձայն/, որը Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի չորսի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64 հոդվածի 8-րդ մասի, 118 հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
 

1. Վերականգնել նախկին <<Գյանջեցյանի անվան Հայաստանի Հանրապետության հակաթոքախտային առողջարան>>-ի 11-003-0468-0002 ծածկագրով հողում գտնվող շինության՝ ջրի մղման կայանի և կից էլ.ենթակայանի հողհատկացման փաստաթղթային հիմքերը՝ 191.4քմ մակերեսով, քաղ. Աղասի Միրզոյանի վարձակալության իրավունքով, որը ենթակա է փոխանցման սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետության 2005թ. հոկտեմբերի չորսի թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջներով:
2. Նշված շինությանը և սպասարկման 191.4հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Առողջարանային փողոց, թիվ 5/1:
3. Պարտավորեցնել քաղ. Աղասի Միրզոյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 26-ի թիվ 151-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner