Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ.Արամ Հայկի Պետրոսյանը ՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-071-006 ծածկագրով 320,0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
1. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում գտնվող 11-042-071-006 ծածկագրով 320,0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Հաղարծին գյուղ, 14-րդ փողոց թիվ 8:
2. Պարտավորեցնել քաղ.Արամ Պետրոսյանին.
<< Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: