Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 62
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2020 թվականի N 62

ՔԱՂ. ԱՐԵՎԻԿ ԹԱՀՄԻԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 17/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 02022018-11-0002 վկայականի՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 17/1 հասցեի 399.0քմ հողամասը պատկանում է քաղ. Արևիկ Հարությունի Թահմիզյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին, հայտնելով որ 2018թ.-ի նոյեմբերի 16-ի թիվ 18/Թ-26 շին. թույլտվությամբ կառուցել է բնակելի տուն, որի չափերը շեղել է և խնդրել օրենքով սահմանված կարգով այն օրինականացնել:
   Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժղովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 17/1 հասցեի տնամերձ հողամասում առկա ինքնակամ կառուցված բնակելի տան և պարիսպների ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 311.25քմ /կցվում է հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է 404625 /չորս հարյուր չորս հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

1. Քաղ. Արևիկ Հարությունի Թահմիզյանի (ծնված 28.10.1983թ.) կողմից Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 17/1 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և պարիսպները՝ 311.25քմ ընդհանուր արտաքին մակերեսով, ճանաչել օրինական:
2. Պարտավորեցնել քաղ. Արևիկ Թահմիզյանին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ ինքնակամ կառուցված բնակելի տան և պարիսպների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 404625 /չորս հարյուր չորս հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն վերագրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner